«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ. Հետո էլ գնում բուֆետում իրար հետ հաց եք ուտում

Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ. Հետո էլ գնում բուֆետում իրար հետ հաց եք ուտում
23.05.2013 | 22:06

Էսօր մի թեթև գրեցի սրա մասին, բայց կտրաքեմ, եթե մի հատ էլ չանդրադառնամ թեմային ու ավելի համապարփակ:

Լյուքս Ստեփանյանի դին Երևան բերելու օրը՝ այսինքն անցած շաբաթ օրը, ես գրել էի այն մասին, որ մեր պսևդո-ընդդիմության որոշ դեմքեր առաջինն են սկսել իրենց վրա «սառոչկա ճղել» ու միանգամից, առիթը բաց չթողնելով, ֆեյսբուքով կոչեր էին անում, որպեսզի մարդիկ իջնեն Հանրապետության հրապարակ` բանակի «բեսպրեդելի» դեմն առնելու:
Մի տեսնեիք ո՜նց վրա տվեցին ինձ... էլ հանրապետական ֆեյք ասին, էլ շուն, էլ ֆաշիստ, էլ ստրուկ, էլ եսիմ ինչ...
Էսօր բոլորս իմացանք մեր հետընտրական գլխավոր նվերի մասին՝ գազի գինը թանկանալու է 24 դրամով, հոսանքի գինը՝ 7-8 դրամով: Այս գնաճի հետևանքով վստահաբար կավելանա արտագաղթը, կավելանա դեպրեսիվ մարդկանց թիվը ու, որպես հետևանք, տարբեր սրտանոթային հիվանդությունների ու սուիցիդալ հակումների դրսևորումները: Չխոսեմ նաև դեմոգրաֆիական ռեզոնանսի մասին. այն թվով X երեխան, որ պետք է ծնվեր, էլ չի ծնվի, այլ կծնվի թվով X-Y երեխա, որովհետև ծնողի համար էլ ավելի ռիսկային ու արկածախնդիր բան դառավ երեխա մեծացնելը:
Փաստորեն, Լյուքսի դեպքում գործ ունենք պատանիների «ռազբորկայի» արդյունքում կորած մեկ մարդկային անգին կյանքի հետ, իսկ այս թանկացման պարագայում արդեն հարյուրավոր ու հազարավոր կյանքերի հետ, ԲԱՅՑ...
Նույն էն մարդիկ, ովքեր ինձ ֆաշիստ ու հանրապետական շուն էին ասում այն բանի համար, որ ես մեղադրում էի հրապարակում հավաքվողների մի մասին, որ նրանք այնտեղ շոու են անում ու էժանագին քաղաքական դիվիդենտներ են քաղում մարդկային ողբից, էսօր մի հատ ծպտուն չհանեցին, ոչ մի կոչ չտեսա, թե` ժողովուրդ, էկեք իջնենք հրապարակ` էդ մարդկանց կողմից...
Նույնն էլ իրենց հետևում կանգնած կուսակցությունների մասին կարող եմ ասել: Երկու օր է ԱԺ-ում անվանական շոու-բենեֆիսներ տալով են զբաղված մեր ընդդիմադիրները, հատկապես` ՈՐՈՇ ընդդիմադիրներ: Բա ժողովրդին դուրս հանեք, Բուլղարիայում կառավարությունը սենց ֆինտ արեց, նենց մի հատ բուչա արեցին, որ կառավարությունը երկու օրում հրաժարական տվեց, իսկ դուք ձեր տաքուկ աթոռներին նստած կամերաների դեմը իրար հո չե՜ք նեղացնում, հո չե՜ք նեղացնում, հետո էլ գնում եք բուֆետում իրար հետ հաց եք ուտում:
Մի խոսքով, մեր ընդդիմության վտիտությունն ու քաղաքական իմպոտենտությունը ուղիղ համեմատական է մեր իշխանությունների հակամարդկային էությանն ու աներևակայելի ցինիզմին: Ընդհանրապես, մենք չունենք ո´չ իշխանություն, ո´չ էլ ընդդիմություն, այլ ունենք մարդիկ, ովքեր կերակրատաշտի մոտ են, մեկ էլ մարդիկ, ովքեր կերակրատաշտի մոտ չեն, բայց շատ են ուզում մոտ լինել: Էսքան բան:

Դիտվել է՝ 4996

Մեկնաբանություններ